Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել ենք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Դիզայն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին։
Նրանց ներկայացվեց ընդունելության կարգը, տեղեկացան ԵՄՀ-ում իրենց կրթությունը շարունակելու առավելություններից, ծանոթացան միջազգային ծրագրերին և այլն:
Ուսանողները նաև մասնակցեցին ԵՄՀ «Դիզայն» բաժնի կազմակերպած վարպետաց դասին և պրակտիկ աշխատանքի շրջանակում ստեղծեցին իրենց ինքնատիպ կոլաժները: