Գիտագործնական սեմինար ԵՄՀ-ի իրավագիտության ամբիոնում

2016 թ. մայիսի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության  ամբիոնում տեղի ունեցավ «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը և օրենսդրությունում առկա թերությունները» խորագրով սեմինար: Այն վարեց ԵՄՀ  իրավագիտության ամբիոնի դասախոս` Նարեկ Տեր-Օհանյանը: Գիտագործնական սեմինարին ներկա էին իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, հետաքրքրված այլ անձինք:

Գիտագործնական սեմինարի ընթացքում քննարկվեցին սեռական ազատության և սեռական անձեռնամխելիության դեմ ուղված հանցագործությունների ընդհանուր բնութագրին վերաբերող ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածները: Ներկայացվեցին եվրոպական և ԱՊՀ երկրների համապատասխան հանցակազմերի միջև կատարված ուսումնասիրության արդյունքները, համեմատվեցին եվրոպական մի քանի երկրների և ՀՀ օրենսդրության նույն հոդվածները, ադրադարձան ՀՀ ներքին օրենսդրական թերություններին:

Առաջարկվեց փոփոխություններ կատարել «Բռնաբարության և սեռական բնույթի բռնի գործողություններ» հանցակազմերի սանկցիաներում: Ն. Տեր-Օհանյանը հավելեց, որ անհրաժեշտություն կա վերախմբավորել անառակաբարո գործողությունների հանցակազմի դիսպոզիցիան` սուբյեկտի տարիքը դարձնելով 18 տարին:

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների ճանաչողական այցը ՀՀ Սահմանադրական դատարան

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մի խումբ ուսանողներ՝ ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանի և ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի ղեկավարությամբ, իրականացրին ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության

Իրավունքի երկխոսություն. ԵՄՀ-ն նշեց «Արդարադատության եվրոպական օրը»

Այս նախաձեռնության նպատակն է արդարադատությունը մոտեցնել քաղաքացիներին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը իրենց իրավունքների մասին և ընդգծել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի աշխատանքը արդարադատության ոլորտում։