Ապագայի հաջողակ կարիերայի բանաձևը ԵՄՀ-ի բոլոր հնարավորություններից օգտվելն է. Նաիրա Արշակյան

Խնդրում ենք նշել երեք պատճառթե ինչու՞ եք աշխատում ԵՄՀում: 

  1. ԵՄՀ-ի գլխավոր առավելությունը բացառիկ թիմն է, կայացած թիմային աշխատանքը, ուր հավասարապես կարևոր են բոլոր օղակները:
  2. ԵՄՀ-ի գլխավոր հարստությունը կադրերն են. կրթական ծրագրի իրականացումը ապահովվում է հենքային լավագույն կրթություն ունեցող, հանրապետության և արտասահմանյան լավագույն բուհերում վերապատրաստված, պարբերաբար գիտական և գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող,  նաև գործատու հանդիսացող  կադրերով:
  3. ԵՄՀ-ում  գլխավոր առաջնահերթությունը պատասխանատվությունն է՝ ստանձնած  բոլոր պարտավորությունները  բացառիկ պրոֆեսիոնալիզմով իրականացման համար:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդին մասնագիտություն ընտրելիս, ինչպե՞ս կողմնորոշվել: 

Ցանկացած դիմորդ լուծում է երկու կարևոր առաջնահերթություն՝ մասնագիտության ընտրություն և բուհի ընտրություն:

Մասնագիտություն պետք է ընտրել անպայման հոգու կանչով, սիրով և նվիրումով, որովհետև երջանիկ և հաջողակ է այն ընտրությունը,  որն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում, օգնում է ինքնահաստատվել և օգտակար լինել նաև մեր շրջապատի համար:

Բուհի ճիշտ ընտրությունը նպաստում է մեր երազանքների իրականացմանը՝ լավագույն և մրցունակ կրթություն ստանալու ճանապարհին: ԵՄՀ-ն մեր երկրի  եզակի ուսանողակենտրոն կրթական հաստատություններից է: Այստեղ յուրաքանչյուր ուսանողի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Մենք առաջարկում ենք Ճկուն  ծրագրեր,  որոնք   հնարավորություն են տալիս  ստանալ միջազգային չափորոշիչներին  համապատասխան  կրթություն,  ինչպես նաև ստանալ ներկայումս շատ մեծ պահանջարկ վայելող միջդիսցիպլինար կրթություն՝ հետևյալ գործիքների օգնությամբ․

  • Ընտրովի առարկաներ
  • Կրկնակի դիպլոմ

Ի՞նչ խորհուրդ եք սովորաբար տալիս Ձեր ուսանողներին՝ ապագա հաջողակ կարիերա կառուցելու համար։

Խորհուրդս է՝ միայն ու միայն սովորել, բուհի կողմից տրված յուրաքանչյուր հնարավորությունն օգտագործել մասնագիտության մեջ աճելու համար. այս բանաձևն ինքնըստինքյան կտանի ապագայում մեծ պահանջարկ վայելող մասնագետ դառնալու ուղով:

Հաջողությամբ իրականացվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները» Ժան Մոնե դասընթացը

Հաջողությամբ ավարտվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները. իրավունք, քաղաքականություն և պետական կառավարում» խորագրով Ժան Մոնե դասընթացը: Այս կրթական նախաձեռնությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։