«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը միացավ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի համագործակիցների թիմին

Կարևորելով գիտակրթական կլաստերի կազմավորմանը միտված գործակցային հարաբերությունների ընդլայնումը՝ Եվրասիա միջազգային համալսարանը և  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Հուշագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ պայմանավորվածություն ձեռք բերելով ներդնել առկա ներուժը փոխգործակցությունը խորացնելու և աշխատանքների արդյունավետ ընթացքն ապահովելու համար: Այսուհետ ԵՄՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու բյուրոյում, մասնակցելու վարպետության դասերին: Համագործակցությունը հնարավորություն կտա նաև դասերն անցկացնել տեղում՝ մեկտեղելով տեսականը գործնականի հետ:

Հուշագրի շրջանակում կողմերը կձևավորեն աշխատանքային խմբեր, որոնք կհամակարգեն համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում համապատասխան խորհրդատվության իրականացումը, փորձի փոխանակումը, գիտական տարբեր միջոցառումների կազմակերպումը և այլն:

Հանդիպման ընթացքում ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը քննարկեցին երկու կազմակերպությունների միջև փոխգործակցության ծավալման առկա հնարավորությունները:

Հանդիպումն ամփոփվեց ճանաչողական շրջայցով, որի ընթացքում ԵՄՀ ներկայացուցիչները ծանոթացան Փորձաքննությունների ազգային բյուրոյի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական բնագավառի  տարբեր ոլորտներում հետազոտությունների իրականացման հնարավորություններին:

 

 

Հաջողությամբ իրականացվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները» Ժան Մոնե դասընթացը

Հաջողությամբ ավարտվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները. իրավունք, քաղաքականություն և պետական կառավարում» խորագրով Ժան Մոնե դասընթացը: Այս կրթական նախաձեռնությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։