Վարպետության դաս` «Դատական լուսանկաչություն» թեմայով

Այսօր՝ ս.թ. հոկտեմբերի 30-ին, ԵՄՀ Իրավագիտության ամբիոնին կից գործող  Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ  «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակում հերթական անգամ կազմակերպվեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված առցանց վարպետության դաս`  «Դատական լուսանկաչություն» թեմայով:

Վարպետության դասը   վարեց Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի կրիմինալիստ փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։

Դասի ժամանակ բանախոսը նախ ներկայացրեց դատական լուսանկարչության պատմական զարգացումը, դերն ու նշանակությունը իրավագիտության մեջ, ապա պատկերավոր օրինակների ցուցադրմամբ անդրադարձավ դատական լուսանկարչության տեսակներին, խոսեց առանձնահատկությունների, հիմնական սկզբունքների մասին: Փորձագետը ունկնդիրների առանձնակի ուշադրությունը հրավիրեց հանցագործությունների բացահայտման համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող քննչական գործողության արձանագրության մեջ լուսանկարման կիրառման, դրա արդյունքների ամրակայման վերաբերյալ առանձնահատկություններին։ Ավարտին մասնագետը խորհուրդ տվեց տեսական նյութը վերածել գործնական առաջադրանքի՝ այսուհետ որևէ առարկա լուսանկարելիս փորձել այն դիտարկել քրեագիտության համատեքստում, սեփական տեսանկյունից վերլուծել այն թերությունները, որոնք կարող են առաջանալ ընթացքում:

Հանդիպման ավարտին Վ. Ֆրանգյանը թեմայի արդիականությունից ելնելով խոսեց նաև ներկայիս պատերազմական իրադրության պայմաններում հատկապես միջազգային մամուլում տեղ գտած լուսանկարների, կիրառված եղանակների մասին, որոնք հնարավորություն են տալիս հետազոտող կողմին այդ լուսանկաների միջոցով ստանալ կոնկրետ տեղեկատվություն։

Վարպետության դասի շրջանակներում մասնակիցները փորձագետին ուղղեցին տարաբնույթ հարցեր:

 

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն

KPI4HE նախագիծը ներկայացվել է կայուն զարգացմանն ուղղված միջազգային գիտաժողովի ընթացքում

Սույն թվականի ապրիլի 17-ին ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում մեկնարկել է «Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման․ ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ» խորագրով միջազգային

Վարպետաց դաս «Դիզայն» կրթական ծրագրի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել էինք Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սաներին: Այցի ընթացքում անցկացվեց վարպետաց դաս, որը վարեց «Դիզայն» կրթական ծրագրի դասախոս Կարեն Հակոբյանը: Նա ներկայացրեց