Վալենսիա համալսարանի (Իսպանիա) ֆիզիոլոգիայի ֆակուլտետի ներկայացուցիչները փորձի փոխանակում իրականացրին ԵՄՀ-ում

Ս․թ․ ապրիլի 22-26-ը Եվրասիա միջազգային համալսարանում էին Վալենսիա համալսարանի (Իսպանիա) Ֆիզիոլոգիայի ֆակուլտետի դոկտոր Մարիա Պասկուալ Մորան և նույն ֆակուլտետի լաբորատորիայի ասիստենտ Մարտա Պիկերես IMG 8592Ֆրանկոն, որոնք Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում մեկ շաբաթ Եվրասիա միջազգային համալսարանում իրականացրին փորձի փոխանակում։

Մարիա Պասկուալ Մորան ԵՄՀ-ում անցկացրեց երկօրյա դասախոսություն «Պտղի ալկոհոլային սպեկտորի խանգարումների (FASD) մոդելում TLR4 իմունային արձագանքի դերը ուղեղային ալկոհոլային դիսֆունկցիաների դեպքում» և «Ալկոհոլի չարաշահման IMG 8711դեպքում դեռահասների և կենդանիների իմուն համակարգերի արձագանքների գենդերային տարբերությունները։ TLR4 դերը» թեմաներով։ Ինտերակտիվ դասընթացները զուգակցվեցին քննարկումներով, ինչը փաստեց ուսանողների հետաքրքությունը մատուցվող նյութի նկատմամբ։

Այցի ընթացքում Վալենսիա համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին  նաև դասապրոցեսներին և լաբորատոր 58376827 1634191873392529 6275285160367751168 nաշխատանքներին։ Վերջիններս առանձնակի կարևորեցին դասի ընթացքում տեսականի, ցուցադրականի և փորձնականի համադրումը, իսկ լաբորատոր աշխատանքների ժամանակ ընդգծեցին ուսանողների հետաքրքրությունը փորձին տեսական մասի erasmus 1քննարկման և վերջիններիս պատասխանատվությունը լաբորատոր աշխատանքի իրականացման ընթացքում:

Մեկշաբաթյա այցելության ընթացքում օտարերկրյա ներկայացուցիչները ԵՄՀ ուսանող-մենթորների ուղեկցությամբ այցելեցին թանգարաններ, մշակութային կենտրոններ, տեսարժան վայրեր Երևանում և Հայաստանում։

Ծրագրի ավարտին ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի հետ  Մարիա Պասկուալ Մորան և Մարտա Պիկերես Ֆրանկոն կիսվեցին իրենց տպավորություններով։ Ռեկտորը կարևորեց վերջիններիս փորձի փոխանակումը ԵՄՀ-ում՝ որպես կրթական գործընթացների բարելավման  ուղի և համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։

Մասնագիտական հանդիպում ԵՄՀ-ում

Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց ONE WAY GROUP ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում Մաթևոս Բարսեղյանը ներկայացրեց իր անցած ուղին, ընկերության գործունեության հիմնական ուղղությունները,

«Դիզայն» բաժնի ուսանողների ճանաչողական այցը Եվրասիա միջազգային համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել ենք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Դիզայն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին։ Նրանց ներկայացվեց ընդունելության կարգը, տեղեկացան ԵՄՀ-ում իրենց կրթությունը շարունակելու առավելություններից, ծանոթացան միջազգային

Մտավոր սեփականության վերաբերյալ ուսումնական դատախաղ ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երրորդ կուրսի ուսանողները, դասախոս Լիլիթ Զիրոյանի ղեկավարությամբ, «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում իրականացրին ուսումնական դատախաղ։ Դատախաղի թեման վերաբերում