Սպասված օր նորեկների համար․ Բարի գալուստ Եվրասիա

Օրը սպասված էր ակադեմիական կրթության նոր աշխարհ մուտք գործողների համար: Եվրասիա միջազգային համալսարանն այս տարի իր հարկի տակ ընդունեց հարյուրավոր ուսանողների: Հատկանշական է այն, որ տարեցտարի ԵՄՀ դիմորդների թիվն ավելանում է, որի արդյունքում համալսարանը պարբերաբար վերանայում է մասնագիտական կրթական ծրագրերը և համալրում ցանկը նոր ու պահանջված մասնագիտություններով:

Միջոցառման մասնակիցներին առաջինը ողջունեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը. «Հարգելի´ դիմորդներ՝ արդեն ուսանողի կարգավիճակում երիտասարդներ,

կրթությունը երկկողմանի գործընթաց է, որը կառուցվում է ազնիվ գործունեության դաշտում: Մեր կողմից ստեղծված կրթական դաշտի՝ վերանայած կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների ու տեխնոլոգիաների շնորհիվ մենք պարտավորվել ենք պատրաստել մրցունակ շրջանավարտներ՝ ժամանակակից աշխատաշուկային համապատասխան բազմակողմանի զարգացած մասնագետներ, որոնք հեշտությամբ իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայում, իսկ հետագայում կդառնան գործատու: Համալսարանը հագեցրել է լսարանները նաև նոր տեխնիկական միջոցներով՝ այսպիսով նպաստելով կրթական գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Համոզված ենք, որ շնորհիվ արհեստավարժ պրոֆեսորադասախոսական թիմի՝ դուք կլինեք առավել մոտիվացված, կլինեք նախաձեռնող, կստեղծեք սեփական նախագծեր և կդառնաք առավել ինքնուրույն ու բանիմաց մասնագետներ։ Եվ հիշե´ք, այնտեղ, որտեղ կա որակ, կա հաջողություն։ Բարի՛ գալուստ Եվրասիա միջազգային համալսարան և բարի՛ երթ»։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ.գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը, որը շնորհավորելով նորեկ ուսանողներին՝ կարևորեց ուսանողների ակադեմիական միջավայրում ուսանողական կյանքը։

Հանդիպման ավարտին նոր ուսանողները հանդիպեցին ամբիոնների վարիչների, կրթական ծրագրերի պատասխանատուների հետ և ծանոթացան մասնագիտական կրթական ծրագրի առանձնահատկություններին, ուսումնական պլանին, առարկայական ծրագրի կառուցվածքին, դասացուցակին, ուսումնական գործընթացի ժամանակացույցին, համալսարանական մշակույթին:

Դե ինչ, սկսվում է նրանց ուսանողական կյանքի նոր փուլը․․․Բարի երթ բոլորին:

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի

Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի