Մրցույթ «Հասարակագիտություն»-ից

Սիրելի՛ աշակերտ,
👉 Եթե հետաքրքրված ես մարդու իրավունքների պաշտպանությամբ, հասարակական հարաբերությունների իրավական կարգավորմամբ
👉 Ունես քննադատական մտածողություն և վերլուծելու կարողություն
✅ ապա մասնակցի՛ր այս մրցույթին
Եվրասիա միջազգային համալսարանը նախաձեռնել է մրցույթ «Հասարակագիտություն» դպրոցական դասընթացի իրավունքի բաժնից։
 
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ է օգնել դպրոցականներին
➡ ամրապնդել մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները,
➡ ձևավորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և բարձրացնել անձնային իրավագիտակցությունը,
➡ ձեռք բերել առօրյա կյանքում գիտելիքները կիրառելու հմտություններ։
🎯 Մրցույթին կարող են մասնակցել 11-րդ և 12-րդ դասարանցիներից բաղկացած 2-4 հոգանոց թիմեր:
✍️ Մրցույթը կիրականացվի երկու փուլով:
▶️ Առաջին փուլը կընթանա հարց ու պատասխանի ձևաչափով:
Փուլի ավարտին առավել միավորներ հավաքած չորս թիմ դուրս կգան երկրորդ փուլ:
 
▶️ Երկրորդ փուլում թիմերին կառաջադրվեն խնդիրներ, որոնց արդյունքներով յուրաքանչյուր թիմ կկուտակի միավորներ:
‼ Մրցույթում հաղթած թիմերի համար սահմանված են հետևյալ մրցանակները՝
1. Առաջին տեղ ՝ 50.000 ՀՀ դրամ պարգև
2. Երկրորդ տեղ՝ 30.000 ՀՀ դրամ պարգև
3. Երրորդ տեղ ՝ 20.000 ՀՀ դրամ պարգև
 
⌛ Մրցույթը տեղի կունենա 2022թ. մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական սրահում (4-րդ հարկ):
 
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 1-ը ներառյալ՝ https://forms.gle/5bNfSw2YMpjbFKkw8
 
Մրցույթի շրջանակներում ընդգրկված թեմաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://drive.google.com/file/d/1xLIOWAJyOOff3ZEunimD4fLR5CbUqLcq/view?usp=sharing 
☎️ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝
Հեռ: +37410249438 կամ 010 29 90 88 /ներքին՝ 109/
Էլ․ փոստ։ info@eiu.am
 

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի

Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի