Կայացավ հմտությունների զարգացման Քայլ առաջ «Ամառային դպրոց-2019» նախագիծը

2019թ. հուլիսի 1-12-ին հմտությունների զարգացման «Քայլ առաջ» հեղինակային ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատուների կապի կենտրոնի հետ համատեղ իր դիմորդների համար կազմակերպեց ամառային դպրոց, որի շրջանակներում անցկացվեցին թեմատիկ դասընթացներ։ Երկշաբաթյա հանդիպումների շնորհիվ աշակերտները ձեռք բերեցին գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, կատարեցին տարաբնույթ առաջադրանքներ, մասնակցեցին  զարգացնող խաղերի: Մասնավորապես դասընթացները կազմակերպվեցին  հետևյալ թեմաներով՝

  • «Միջանձնային հարաբերություններ: Թիմի կառուցում» (դասընթացավար՝ ԵՄՀ ղեկավար Մերի Շահբազյան),
  • «Ժամանակի կառավարում»  (դասընթացավար՝ Եվրասիա ավագ դպրոցի փոխտնօրեն, տ․գ․թ․ Գոհար Մելիքբեկյան),
  • «Ակնարկ կրիմինալիստիկական (դատական) լուսանկարչության մասին» (դասընթացավար՝ Լիա Թևոսյան)

Դասընթացներից զատ աշակերտները պարուսույց Հասմիկ Զաքարյանի օգնությամբ սովորեցին ազգագրական պարի մի քանի շարժումներ, ԵՄՀ լաբորանտ Լիլիթ Բիչախչյանի աջակցությամբ իրականացրին քիմիական ցուցադրական փորձեր, մասնակցեցին ինտելեկտուալ խաղին։

«Ամառային դպրոց-2019»-ի վերջին դասը, ավանդույթի համաձայն, կազմակերպվեց բացօթյա վայրում: Այս անգամ ճանապարհը տարավ քաղաքամայր Երևանից փոքր-ինչ հեռու գտնվող լեռնային հանգստավայր և առողջարան համարվող Աղվերան: Հագեցած օրը օգնեցին կազմակերել Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներ և ջոկատավարներ Քրիստինե Անտոնյանը («Կառավարում» 2-րդ կուրս) և Արմինե Բարսեղյանը («Օտար լեզու և գրականություն» 2-րդ կուրս): Օրը ամփոփվեց հայկական ավանդական խորովածի հյուրասիրությամբ, որը մեծ ոգևերությամբ պատրաստեցին ամառային դպրոցի աշակերտները:

Նշենք, որ ամառային դպրոցը ամենամյա նախագիծ է, որի հիմնական նպատակն է վարժարանում սովորելու համար ձևավորել և զարգացնել անհրաժեշտ հմտություններ, ներկայացնել վարժարանի կրթական մշակույթը և ուսումնական գործընթացների յուրահատկությունները:

Նախագծի ավարտին աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով և առաջարկներով: Աշակերտների դրական տպավորություններն ու մեծ ոգևորվածությունը փաստեց հերթական նախագծի կայացած լինելը:

 

Հաջողությամբ իրականացվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները» Ժան Մոնե դասընթացը

Հաջողությամբ ավարտվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները. իրավունք, քաղաքականություն և պետական կառավարում» խորագրով Ժան Մոնե դասընթացը: Այս կրթական նախաձեռնությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։