Լեհաստանի Լոդսի համալսարանում կրթությունը շարունակած ԵՄՀ ուսանողուհին կիսվեց փորձառությամբ

Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական հանդիպումը Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողի ներկայացմամբ: Այս անգամ իր փորձառնությամբ կիսվեց Լեհաստանի Լոդս համալսարանում կրթությունը շարունակած Գոհար Վարդանյանը («Կառավարում» մասնագիտություն, բակալավրիատ): 48390418 343111619851652 7901098988219138048 n

Հանդիպման ընթացքում Գոհարը ներկայացրեց հյուրընկալած բուհը, նրա առանձնահատկությունները, կառուցվածքը, կրթական ծրագրերը, դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերը:

Հանդիպամն մասնակից ուսանողներին հետաքրքրեց Գոհարի՝ նախքան շարժունակությունը և դրա ընթացքում հաղթահարած խոչընդոտներն և նվաճումները, ինչի մասին Գոհարը կիսվեց մեծ ոգևորությամբ:

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր` hաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնեսի արդյունավետ կառավարման ոլորտում առկա խնդիրները և մարտահրավերները,

Տրված է #JUST_FAIR ակադեմիական ծրագրի մեկնարկը

Ծրագրի ընթացքում կմշակվի և կներդրվի #արդարադատության #մատչելիության վերաբերյալ նորարարական հետազոտական ​​մոդուլ:  Ծրագիրը կիրականացնի Եվրասիա միջազգային համալսարանը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Հայաստանում #արդարադատության #ոլորտի #բարեփոխումների #մշտադիտարկում ծրագրի

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին