Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մի խումբ ուսանողներ՝ ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանի և ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի ղեկավարությամբ, իրականացրին ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան։ Այցն անցկացրեց ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական վարչության փորձագիտական-վերլուծական բաժնի փորձագետ Ֆենյա Աղաբեկյանը։
Այցի ծրագրի շրջանակներում ուսանողները ծանոթացան Սահմանադրական դատարանի կառուցվածքին, գործառույթներին և սահմանադրական արդարադատության իրականացման հիմնարար սկզբունքներին։ Դատարանի գործունեության ներկայացումը հնարավորություն տվեց ուսանողներին առավել խորապես հասկանալու սահմանադրական վերահսկողության համակարգի դերը և նշանակությունը պետական իշխանության ոլորտում։
Այցը լրացուցիչ արժեք ստացավ դատարանի աշխատակիցների ներկայացրած պրակտիկ դիտարկումների շնորհիվ։ Նրանց մատուցած մասնագիտական մեկնաբանությունները հնարավորություն ընձեռեցին ուսանողներին դիտարկելու, թե ինչպես է ՀՀ-ում գործնականում իրականացվում սահմանադրական վերահսկողության մեխանիզմը և որքան կարևոր է դրա արդյունավետությունն իրավական պետության հաստատման գործընթացում։


