Իրավաբանները բանավիճում են բրիտանական ձևաչափով

Ս.թ. մայիսի 18-ին Եվրասիա  միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանավեճ նույն ամբիոնի ուսանողների մասնակցությամբ, որը նվիրված էր ժողովրդաիշխանության իրականացման ձևերին։

Բանավեճին մասնակից ուսանողներին ողջունեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Կարևորելով բանավեճի թեմայի արդիականությունը և նման մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացում՝ ռեկտորը հաջողություն մաղթեց ուսանողներին մասնագիտական պատրաստվածությունը, անհատական կարողությունները լավագույնս դրսևորելու գործում և շնորհակալություն հայտնեց ամբիոնին՝ ի դեմս իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանի՝ գործնական նշանակության դասընթաց կազմակերպելու համար:

Նախքան բանավեճի մեկնարկն ազդարարելը՝ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանը մասնակից խմբերին և լսարանին մանրամասն ներկայացրեց բրիտանական ձևաչափով բանավեճի կանոններն ու հիմնական սկզբունքները:

Որպես դատավորներ հանդես եկան իրավագիտության և կառավարման  ամբիոնի դասախոսները, որը գլխավորում էր իրավագիտության ամբիոնի վարիչը ի․գ․դ․, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը։

Քննադատական մտածելակերպ, հետազոտական հմտություններ, հաղորդակցման մշակույթ, սոցիալական և կազմակերպական հմտություններ՝ երկխոսության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների լուծման, վստահության, առաջնորդության հմտություններ… ուսանողների այս հմտությունների զարգացմանն էր միտված ուսուցողական բանավեճը:

Արդյունքում, դատավորների գնահատմամբ «Կողմ» և «դեմ» թիմերը հավաքեցին հավասար միավորներին: Դատավորները բարձր գնահատեցին ուսանողների՝ որպես ապագա իրավաբանների՝ իրենց փաստարկներն ու հակափաստարկները ներկայացնելու կարողունակությունը առաջադրված թեմայի շրջանակում և առաջարկեցին այսօրինակ բանավեճերը դարձնել հաճախակի:

Կանոնի համաձայն՝ բանավեճն ամփոփվեց մասնակից թիմերի միմյանց ձեռքսեղմամբ:

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների ճանաչողական այցը ՀՀ Սահմանադրական դատարան

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մի խումբ ուսանողներ՝ ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանի և ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի ղեկավարությամբ, իրականացրին ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության

Իրավունքի երկխոսություն. ԵՄՀ-ն նշեց «Արդարադատության եվրոպական օրը»

Այս նախաձեռնության նպատակն է արդարադատությունը մոտեցնել քաղաքացիներին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը իրենց իրավունքների մասին և ընդգծել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի աշխատանքը արդարադատության ոլորտում։