Էրազմուս+ փոխանակման ծրագիր Մասարիկի համալսարանում (Չեխիայի Հանրապետություն)

Սիրելի՛ ԵՄՀ աշխատակիցներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Մասարիկի համալսարանի հետ Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առաջադրման համար պահանջվում է՝

· Անգլերենի իմացության B2 մակարդակ:

Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/21Cx6HVLtCLb5N8p7

Մասնակիցները առցանց համակարգում պետք է ներկայացնեն՝

· Ինքնակենսագրություն

· Մոտիվացիոն նամակ

· Աշխատանքային պլան

· Հաստատման նամակ ընդունող հանալսարանից (կարող եք դիմել Մասարիկի միջազգային կապերի կենտրոնի օգնությանը՝ ներկայացնելով կենսագրականը և աշխատանքային պլանը)

Համալսարանի կառուցվածքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`

https://www.muni.cz/en/about-us/organizational-structure

Այլ մանրամասների համար կարող եք այցելել` https://czs.muni.cz/en/staff-from-abroad/teaching-at-mu/erasmus-icm

Ծրագիրը բաց է մինչև 2021թ. մարտի 27-ը:

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին:

 

Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար

Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի

Վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում հաջողությամբ անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով, որը դասախոսեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Արծրուն Պիվազյանը: Վերապատրաստումը կազմակերպվել էր Երևանի

Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի