ԵՄՀ վեց ուսանող կարժանանա «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակի. մրցույթի արդյունքները Գիտխորհրդի օրակարգում

Ս.թ. օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի նիստը, որը վարեց խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Խորհուրդն անդրադարձավ օրակարգում ներառված հարցերին: Մասնավորապես, նիստի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեցին Գիտական խորհրդի նոր կազմը: Հաջորդիվ, կողմնորոշման օրվա՝ սեպտեմբերի 1-ի միջոցառման նախապատրաստական աշխատանքների և օրակարգի հաստատման մասին հարցն էր, որի շուրջ խոսեց Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի ղեկավար Էդգար Ամիրխանյանը:  Վերջինիս կողմից հանգամանալից ներկայացվեց միջոցառման օրակարգը, որը միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվեց Գիտխորհրդի անդամների կողմից:

ԵՄՀ ռեգիստրար Սիրարփի Դավթյանը ամփոփեց «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Գիտական խորհրդի որոշմամբ 2020-2021 ուստարվա ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած վեց ուսանող արժանացան «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների, որոնք նախատեսված են առաջին կիսամյակի համար: Նրանք են.

  • Սյուզաննա Գրիգորյան («Իրավագիտություն» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 100% զեղչ),
  • Էդգար Մանուչարյան («Իրավագիտություն» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 90% զեղչ),
  • Քրիստինա Սերոբյան («Կառավարում» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 80% զեղչ),
  • Անժելիկա Ավետիսյան («Կառավարում» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 70% զեղչ),
  • Հելեն Դադայան («Կառավարում» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 60% զեղչ),
  • Սոֆի Մկրտչյան («Իրավագիտություն» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 50% զեղչ):

Հեղինակային ծրագրով վարժարանից 2-րդ կուրս փոխադրված շրջանավարտների հարցի շուրջ արտահայտվեց Եվրասիա վարժարանի փոխտնօրեն Գոհար Մելիքբեկյանը: Վերջինս  խոսեց հեղի­նա­կային ծրագրի շրջանակներում հավակնոտների մասին, որոնք հանձնել էին նախաբուհական քննությունները և, համաձայն արդյունքների, անցել են ըն­դու­նելության համար սահմանված շեմը: Գ.Մելիքբեկյանի առաջարկով գիտխորհուրդը հաստատեց վարժարանի երեք շրջանավարտի համապատասխանելիությունը կրթական ծրագրի պահանջներին՝ ուսումը շարունակելու բակալավրի 2-րդ կուրսից:

ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը ներկայացրեց Որակի ապահովման կենտրոնի կողմից ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Հարցի շուրջ արտահայտվեցին մասնագիտական ամբիոնների վարիչները, որոնք ներկայացրին առաջարկներ կրթական գործընթացների բարելավման ուղղությամբ:

ԵՄՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Սիրարփի Դավթյանը ամփոփեց 2021-2022 ուստարվա ընդունող հանձնաժողովի աշխատանքները և հաստատման ներկայացրեց ընդունելության արդյունքները։

Գիտխորհրդի անդամները քննարկեցին ուսումնառության գործընթացին առընչվող խնդիրները, կայացրին որոշումներ դրանց հաղթահարման ուղիների շուրջ:

 

 

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի

Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի