ԵՄՀ-ն ընդունեց Վալենսիա համալսարանի (Իսպանիա) ֆիզիոլոգիայի ֆակուլտետի ներկայացուցիչներին

Այսօր՝ ս.թ. ապրիլի 22-ին, Եվրասիա միջազգային համալսարանում էին Վալենսիա համալսարանի (Իսպանիա) Ֆիզիոլոգիայի ֆակուլտետի դոկտոր Մարիա Պասկուալ Մորային և նույն ֆակուլտետի լաբորատորիայի ասիստենտ erasmus 1Մարտա Պիկերես Ֆրանկոյին, որոնք Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում մեկ շաբաթ Եվրասիա միջազգային համալսարանում կիրականացնեն փորձի փոխանակում։ Վալենսիա համալսարանի ներկայացուցիչներին համալսարանում հյուրընկալեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Ռեկտորը ողջունեց  վերջիններիս այցի կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ երկօրյա դասախոսությունները էական ներդրում կլինեն ԵՄՀ և այլ բուհերի ուսանողների  գիտելիքների հարստացման գործում, իսկ համատեղ լաբորատոր աշխատանքները կնպաստեն ուսանողների փորձի ավելացմանը։ Ռեկտորը փաստեց նաև, որ Վալենսիա համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի ակտիվ համագործակցությունը՝ ի թիվս ուսանողների, դասախոսների, աշխատակազմի փոխանակման ծրագրերի ավելացման, տարեցտարի նպաստում է ԵՄՀ կրթական IMG 8536գործընթացի բարելավմանը։

Այցի առաջին օրվա ընթացքում Վալենսիա համալսարանի ներկայացուցիչները հանդիպում-քննարկումներ ունեցան նաև ԵՄՀ Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանի և Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանի հետ։

Առաջին օրվա ավարտին ԵՄՀ ուսանող-մենթորները կազմակերպեցին շրջայց քաղաքամայր Երևանում։

Նշենք, որ վաղը՝ ս.թ. ապրիլի 23-ին, Վալենսիա համալսարանի (Իսպանիա) Ֆիզիոլոգիայի ֆակուլտետի դոկտոր Մարիա Պասկուալ Մորային կանցկացնի առաջին բաց դասախոսությունը՝ Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում՝ «Role of the TLR4 immune response in alcohol‐induced brain dysfunctions in a model of Fetal Alcohol Spectrum Disorders (FASD)» թեմայով:

«Անձնագիր դեպի աշխարհ» թեմայով մոտիվացիոն դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ.գ.թ. Սվետլանա Կարապետյանին և Կիպրոսի «Կասա» քոլեջի գործադիր տնօրեն Էլինա Սավերիադեսին։ Նրանք հանդես եկան

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի