Դարչնահոտով Տերամոյում՝ Եվրասիայի շունչը

Մեկ շաբաթ հագեցած ծրագրով և համագործակցության բազմաթիվ նախագծերով ԵՄՀ Հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար էդգար Ամիրխանյանը #Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում մեկ շաբաթով Իտալիայի Տերամոյի համալսարանում էր։

Այցի օրերին ԵՄՀ աշխատակիցը դասավանդել է Հաղորդակցության և մարքեթինգի ֆակուլտետներում, ուսանողների հետ անցկացրել տեսական և պրակտիկ դասընթացներ, հանդիպումներ ունեցել Հաղորդակցության, բիզնեսի, մարքեթինգի ֆակուլտետների ու բուհի ղեկավար կազմի հետ, մասնակցել բազմաթիվ գիտական միջոցառումների, դիպլոմների հանձնման ավարտական արարողությանը։

Բացի այդ համալսարանական ռադիոկայանի հետ միասին Էդգար Ամիրխանյանը ներկայացրել է Հայաստանը, պատմել մեր համալսարանի ու ուսանողական կյանքի մասին։

 

Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար

Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի

Վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում հաջողությամբ անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով, որը դասախոսեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Արծրուն Պիվազյանը: Վերապատրաստումը կազմակերպվել էր Երևանի

Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի