Արևիկ Օհանյանն ընտրվել է ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ

Ուրախությամբ հայտնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար Արևիկ Օհանյանը (Նախկինում ԵՄՀ հետազոտական ինկուբատորի ղեկավար, Որակի ապահովման կետնրոնի ղեկավար) ընտրվել է որպես ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ Պատվիրակության և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխման (ԲԿԲՓ) փորձագետ:​

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) խմբերի խնդիրը Լիսաբոնի և Բոլոնիայի նպատակների իրականացման գործում, առաջընթաց ապահովելու հարցում, որոշակի բնագավառներում ազգային կարիքներին և ձգտումներին համապատասխան փորձառության փոխանցումն է: Ազգային թիմը աջակցելու է Հայաստանում կրթական քաղաքականության մշակմանը` տեղական իշխանությունների հետ սերտ կապի մեջ լինելով՝ նպաստելով բարձրագույն կրթության արդիականացման բարեփոխումների գործընթացներին և ռազմավարություններին:

 

Բիզնեսի ապագան Եվրասիայում. Վահագն Դիլբարյանը բացում Է թվային մարքեթինգի և ԱԲ-ի գաղտնիքները

Եվրասիա միջազգային համալսարանն իր ուսանողներին և մասնակիցներին ընձեռեց եզակի հարթակ՝ բացահայտելու ժամանակակից բիզնես աշխարհի ամենաակտուալ և հեղափոխական թեմաները։ Համալսարանի Կառավարման և ՏՀ ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ

ԵՄՀ և Լիգա Ինշուրանս. նոր հնարավորություններ ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՀ ամբիոնի ու Լիգա Ինշուրանս ընկերության համագործակցությամբ կայացավ հանդիպում, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրին Liga Gen Z ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում

Շրջանաձև տնտեսություն և կառավարում

Եվրասիա միջազգային համալսարանը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում մշակել է «Շրջանաձև տնտեսություն և կառավարում»