Կառավարում
Կառավարման մագիստրատուրան նախատեսված է ցանկացած առաջնային մասնագիտություն ունեցող դիմորդների համար։ Ծրագիրը կառավարման մասնագիտության ամուր հիմք է տալիս, ինչպես նաև ուսանողներին զինում է փափուկ հմտություններով, որն էլ այսօր շատ կարևորվում է կարիերայում հաջողություններ գրանցելու համար։
- 1.5 տարի
- Վերջնաժամկետը: 28 Օգոստոս
Ակնարկ
«Կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել շրջանավարտների հետազոտական և գործնական հմտությունները կառավարման ոլորտում՝ հնարավորություն տալով նրանց արդյունավետորեն լուծել տարբեր կառավարչական խնդիրներ տնտեսության տարբեր ոլորտներում։
Ծրագիրը նախատեսված է ուսանողներին ապահովելու կառավարման ժամանակակից սկզբունքների, ռազմավարական որոշումների ընդունման և կազմակերպչական առաջնորդության համապարփակ գիտելիքներով՝ նախապատրաստելով նրանց բարձր մակարդակի մասնագիտական դերերի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում:
Կարիերա
Կառավարման բակալավրի որակավորմամբ անձինք ստանում են լայն կարերիայի հնարավորություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են.
- Բանկեր
- Մարքեթինգ
- Մարդկային ռեսուրսներ
- Օպերացիոն և տեխնոլոգիական մենեջմենթ
- Խորհրդատվություն մենեջմենթի ոլորտում (քընսալթինգ)
- Ձեռնարկատիրություն
- Ֆինանսներ
- Լոգիստիկա
- Ինովացիոն մենեջմենթ
- Կրթության շարունակականություն և այլ։
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքները
- քննադատաբար մտածելու, վերլուծելու, սինթեզելու և խնդիրները լուծելու կարողություն՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և հարմարվելով նոր իրավիճակներին
- ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով հաղորդակցվելու, առաջնորդության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, բանակցելու, նախաձեռնողական և շարունակական ինքնազարգացման համար անհրաժեշտ հմտություններ
Մասնագիտական վերջնարդյունքները
- Կառավարման վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ներառում են կառավարման համար առանցքային ֆունկցիոնալ ուղղությունները՝ ֆինանսները, մարքեթինգը, մարդկային ռեսուրսները, գործառնական և ռազմավարական կառավարումը և այլն։
- Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ, այդ թվում քանակական և որակական հետազոտություններ կատարելու, քննադատական վերլուծության, կառավարման հայեցակարգերի սինթեզման, տարբերակները գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու կարողուղություն։
Ծրագիր
| 1-ին կիսամյակ | Կոդ | Կրեդիտ |
|---|---|---|
| Պարտադիր դասընթացներ | ||
| Գործառական կառավարում | MA/MAN-C001 | 6 |
| Ռազմավարական կառավարում | MA/MAN-C002 | 6 |
| Հետազոտության մեթոդներ | MA/MAN-C003 | 3 |
| Մասնագիտական անգլերեն | MA/MAN-C004 | 3 |
| Մարքեթինգային հետազոտություններ և շուկայի վերլուծություն | MA/MAN-C005 | 6 |
| Ընտրովի դասընթացներ | ||
| Նախագծերի կառավարում | MA/MAN-C016 | 6 |
| Թվային կառավարում | MA/MAN-C017 | 6 |
| Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի քաղաքատնտեսություն | MA/MAN-C018 | 6 |
| 2-րդ կիսամյակ | Կոդ | Կրեդիտ |
|---|---|---|
| Պարտադիր դասընթացներ | ||
| Մարդկային ռեսուրսների կառավարում | MA/MAN-C006 | 3 |
| Մարքեթինգի կառավարում | MA/MAN-C007 | 6 |
| Բիզնես պրոցեսների կառավարում | MA/MAN-C008 | 6 |
| ԱԲ գործիքակազմը մասնագիտական գործունեության համար | MA/MAN-C009 | 3 |
| Ստարտապների կառավարում | MA/MAN-C010 | 6 |
| Ընտրովի դասընթացներ | ||
| Որակի կառավարում և աուդիտ | MA/MAN-C019 | 6 |
| Շրջանաձև տնտեսության միկրո և մակրոէկոնոմիկա | MA/MAN-C020 | 6 |
| Ռիսկերի կառավարում | MA/MAN-C021 | 6 |
| 3-րդ կիսամյակ | Կոդ | Կրեդիտ |
|---|---|---|
Մասնագիտական/ հետազոտական պրակտիկա | 10 | |
| Մագիստրոսական թեզ | 20 |