Շրջանաձև տնտեսություն և կառավարում
Միացիր առաջնորդների նոր սերնդին, ովքեր վերափոխում են գործարար աշխարհը՝ հանուն մոլորակի և տնտեսական աճի։
Այս ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել կայուն զարգացման ռազմավարություններին և ներդնել շրջանաձև մոդելներ տնտեսության տարբեր ճյուղերում։ Մենք առաջարկում ենք տեսական խորը գիտելիքներ և գործնական հմտություններ հետևյալ ուղղություններով.
- Թափոնների կառավարում և ռեսուրսների վերականգնում.Ինչպես նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։
- Կայուն բիզնես մոդելների նախագծում.Նորարարական մոտեցումներ շահույթի և բնության ներդաշնակության համար։
Կանաչ նորարարություններ և էկո-դիզայն. Ապրանքների և ծառայությունների վերակառուցում ցիկլային տնտեսության համար։
- 1.5 տարի
- Վերջնաժամկետը՝ 28 օգոստոս
3. Ինչու՞ ընտրել այս ծրագիրը
- Արդիականություն.Դարձիր շուկայում ամենապահանջված մասնագետներից մեկը՝ տիրապետելով ապագայի տնտեսության գործիքներին։
- Գործնական կապեր.Հնարավորություն համագործակցելու տեղական և միջազգային առաջատար կանաչ ընկերությունների հետ։
- Համապարփակ մոտեցում.Տնտեսագիտության, կառավարման և բնապահպանական գիտությունների եզակի սինթեզ։
Կարիերայի հեռանկարներ
Ծրագրի շրջանավարտները պատրաստ են զբաղեցնել պատասխանատու պաշտոններ հետևյալ ոլորտներում.
- Կայուն զարգացման գծով տնօրեն (CSO)
- Շրջանաձև տնտեսության փորձագետ և խորհրդատու
- Բնապահպանական ծրագրերի մենեջեր
- Կանաչ ստարտափների հիմնադիր և կառավարիչ
Համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Արտահայտված տեսակետներն ու կարծիքները միայն հեղինակ(ներ)ինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն ԵՄ կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները: Ո՛չ Եվրոպական միությունը, և ո՛չ էլ EACEA-ն չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար: