Ֆինանսներ

«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի նպատակն է պատրաստել ապագա ֆինանսիստներ՝ անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով: Կրթական ծրագրի գլխավոր նպատակն է ունենալ մասնագիտական կարողություններով համապատասխան և աշխատաշուկայի պահանջներին բավարարող բարձրակարգ մասնագետներ: 
Մասնագիտական դասընթացների շրջանակներում ուսանողները ուսումնասիրում են ֆինանսներ և հաշվապահություն, վիճակագրություն, բյուջետային համակարգ, ֆինանսաբանկային համակարգ և այլն։

Ակնարկ

«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ֆինանսական խորը գիտելիքներով ու վերլուծական հմտություններով  օժտված բարձրակարգ մասնագետներ ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին: 

Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության կամ միջին մասնագիտական կրթության կամ նախնական մասնագիտական կրթության մասին։

«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատում իրականացվում է ուսանողակենտրոն ուսուցում և ուսումնական ծրագրի իրականացման ընթացքում ուսումնառությունը ապահովվում է հետևյալ մեթոդներով․

  • Դասախոսությունների ունկնդրում և հանձնարարված գրականության ընթերցում
  • Մասնակցություն քննարկումներին
  • Նախագծային աշխատանքներ
  • Ինքնուրույն հետազոտություն և աշխատանքի պաշտպանություն
  • Տնային աշխատանքներ
  • Խմբային աշխատանքներ
  • Բանավոր ներկայացումներ
  • Դեպքերի և օրինակների վերլուծություն
  • Պրակտիկ աշխատանքի կատարում գործատուի հանձնարարությամբ և այլն

Վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև նախաավարտական պրակտիկա, որն իրականացվում է ավարտական աշխատանքի թեմային համապատասխան վայրում։ Նախաավարտական պրակտիկան իրականացվում է ինչպես հանրային կառույցներում, այնպես էլ տարբեր ոլորտներում գործող մասնավոր ընկերություններում:

Բակալավրիատի ծրագիրը յուրացրած ուսանողը կարող է ուսումը շարունակել մագիստրատուրայում՝ ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան կամ երկրորդ մասնագիտության մագիստրոսի աստիճան, ինչպես նաև հնարավորություն ունի կրճատված ժամկետներում՝ ստանալու բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան` երկրորդ մասնագիտության գծով։

Կարիերա

«Ֆինանսներ» մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ ոլորտներում կամ կազմակերպություններում՝

  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  • ՏԻՄ-երի ֆինանսական բաժիններում
  • ՀՀ կենտրոնական բանկում
  • Հայաստանի ներդրումային հիմնադրամներում,
  • Բանկերում և վարկային կազմակերպություններում,
  • Ապահովագրական ընկերություններում,
  • Առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական բաժիններում և այլն:

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտը դրսևորում է․

  • Քննադատական մտածողություն և ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության, ինքնազարգացման, միջդիսցիպլինար թիմում աշխատելու, մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու և ժամանակի կառավարման հմտություններ          
  • Բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն, այդ թվում համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ինչպես նաև  տեղեկատվության կառավարման կարողունակություն (Microsoft Office, STATA/SPSS, Հայկական ծրագրեր և այլն) քննադատական մտածողություն և ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության, ինքնազարգացման, միջդիսցիպլինար թիմում աշխատելու, մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու և ժամանակի կառավարման հմտություններ            

Մասնագիտկան վերջնարդյունքներ

  • Ներկայացնում է ժամանակակից ֆինանսներին ներհատուկ հիմնախնդիրները, ունի խորը պատկերացում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերաբերյալ
  • Կիրառում է տարբեր ֆինանսական գործիքներ՝ ներդրումների արդյունավետության, բիզնես գործընթացների օպտիմալացման հաշվարկի ռիսկերի և այլնի վերլուծության նպատակով
  • Գնահատում է տնտեսական քաղաքականությունների, ինչպես նաև կազմակերպության ֆինանսների կառավարման արդյունավետությունը,
  • Օգտվելով տեղեկատվության տաբեր աղբյուրներից, հետազոտության քանակական և որակական մեթոդներից՝ վերլուծում և մեկնաբանում է տնտեսագիտական և ֆինանսական տեղեկատվությունը, կատարում է ինքնուրույն հետազոտություններ

Ծրագիր

 

1-ին կիսամյակԿոդԿրեդիտ
Պարտադիր դասընթացներ
Հայոց լեզու և գրականությունBA/LCP-C0083
Ռուսաց լեզուBA/LCP-C0103
Օտար լեզու (Անգլերեն)

BA/LCP-C012

4
Կառավարման հիմունքներ

BA/MAN-C001

5

Տնտեսագիտության հիմունքներ

BA/MAN-C005

5
Ինֆորմատիկա

BA/IT-C002

5
Բարձրագույն մաթեմատիկա

BA/MAN-C010

5

Ֆիզ․ դաստիարակություն

BA/LCP-C016

0

 

2-րդ կիսամյակԿոդԿրեդիտ
Պարտադիր դասընթացներ
Հայոց լեզու և գրականությունBA/LCP-C0093
Ռուսաց լեզուBA/LCP-C0113
Օտար լեզու (Անգլերեն)BA/LCP-C0134
ՄիկրոտնտեսագիտությունBA/MAN-C0064
Բարձրագույն մաթեմատիկաBA/MAN-C0114
Հետազոտության մեթոդներ և ներկայացման հմտություններBA/MAN-C0084

Քաղ․ պաշտպանության և արտ․ իրավ․ առաջին բուժօգնություն հատուկ դասընթաց

BA/LAW-C0022
Իրավունքի հիմունքներBA/LCP-C0172
Ֆիզ․ դաստիարակությունBA/LCP-C0090
Ընտրովի դասընթացներ / 1 առարկա  
Սոցիոլոգիա 4
Բիզնես հաղորդակցության հմտություններ 4

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​