Միջազգային փոխանակման նոր համաձայնագիր Մասարիկի համալսարանի հետ (Չեխիա)

Եվրասիա միջազգային համալսարանն ընդլայնում է իր համագործակցությունը Մասարիկի համալսարանի (Չեխիա) հետ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում։

Առաջիկա տարիներին ԵՄՀ  ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառել Մասարիկի համալսարանում։ Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագիրը հնարավորություն է ընձեռնում  համագործակից բուհերին  իրականացնել երկկողմ կրթական փոխանակման  ծրագրեր:

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։