Ավարտական դիպլոմներ շնորհվեցին բակալավրատի և մագիստրատուրայի նորավարտներին

Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ բակալավրատի և մագիստրատուրայի դիպլոմների հանձնման արարողությունը։ Չնայած առօրյան անսովոր էր, համավարակով պայմանավորված, այդուհանդերձ առիթն ամենասպասվածն ու նշանակալիցն էր։ Եվրասիա միջազգային համալսարանն այս տարի նույնպես նոր ուղեգիր էր տալիս բազմաթիվ շրջանավարտների բակալավրիատից և մագիստրատուրայից:

Միջոցառման շրջանավարտներին առաջինը շնորհավորեց ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը,- «Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ վստահեցիք ձեր կրթությունը: Մենք միասին կարևոր ճանապարհ անցանք՝ հաղթահարելով տարատեսակ մարտահրավերներ՝ հատկապես վերջին շրջանում, այդուհանդերձ համոզված եմ, որ ձեռք բերեցիք ամենաարժեքավորը՝ ժամանակակից գիտելիք և հմտություն ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:  Մաղթում եմ բոլորիդ կանաչ ճանապարհ և հաղթանակներ կյանքի այս նոր շրջափուլում»։

Շրջանավարտներին ողջույնի խոսքեր ուղղեցին Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը, իրավագիտության ամբիոնի վարիչ Ռաֆիկ Պետրոսյանը, կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը, օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյանը, որոնց էլ վստահված էր դիպլոմների հանձնումը։

Հավելենք նաև, որ այսօր բակալավրիատի բազմաթիվ շրջանավարտներ ցանկություն են հայտնել ուսումնառությունը շարունակելու համալսարանի մագիստրոսական կրթական ծրագրերում:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման