ԵՄՀ ասպիրանտը հետազոտություն է իրականացնում Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի հետ համատեղ ղեկավարմամբ

Եվրասիա միջագային համալսարանի և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի (Իսպանիա) միջև կնքված նոր պայմանագիրը հնարավորություն է ընձեռում բուհերին համատեղ ղեկավարելու ԵՄՀ հայցորդների և ասպիրանտների ատենախոսությունները, կատարել ուսումնասիրություններ Հայաստանում և Իսպանիայում, ինչպես նաև ատենախոսության պաշտպանությունն իրականացնել Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանում:

Վերը նշված նախաձեռնության շրջանակներում ներկայումս Օտար լեզու և գրականության ամբիոնի երկու ասպիրանտ իրենց  հետազոտություններն են իրականացնում Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի հետ համատեղ ղեկավարմամբ:

ԵՄՀ և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի հետ Ասպիրանտական համատեղ ղեկավարման շրջանակում էլյա Դավթյանը վերջերս մեկնեց Իսպանիա հետազոտություն իրականացնելու և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի համաղեկավարի հետ ատենախոսության դրույթները քննարկելու նպատակով:

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը մաղթում է Էլյա Դավթյանին արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման