Ներկայացման հմտություններ կամ ինչպես խոսել, որ քեզ լսեն

Այսօր ԵՄՀ կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար՝ «Ներկայացման հմտություններ կամ ինչպես խոսել, որ քեզ լսեն» թեմայով։
 
Ինտերակտիվ հանդիպումը վարեց ֆոնդհայթայթման մասնագետ, դասընթացավար և խորհրդատու, TEDx խոսնակ Իրինա Փահլևանյանը։
Հանդիպման սկզբում բանախոսը մասնակիցներին ուղղված հարցադրումների միջոցով խոսեց «Ներկայացման հմտություններ և կատարյալ փիթչ (pitch)» հասկացությունից, ապա անդրադարձավ գրավիչ խոսք ունենալու առանցքային սկզբունքներին, անհատի և լսարանի հետ փոխհարաբերություններ կառուցելու հիմնական դրույթներին:
 
Հանդիպման ընթացքում մասնակիցներն իմացան նաև՝ ինչպես ներկայացնել ցանկացած ծրագրային կամ բիզնես գաղափար:
 
Հանդիպումն ամփոփվեց բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով:
 
 
 
 

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։