ԵՄՀ ներկայացուցիչը դարձավ Հայաստանի չեմպիոն

Ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտի) առաջնություն, որտեղ Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչը 48 կգ քաշային կարգում դարձավ Հայաստանի չեմպիոն և այսպիսով նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:
 
ԵՄՀ ողջ թիմը շնորհավորում է մեր մարզիկին և դասախոս Յուրի Սաքունցին հաղթանակի կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ միջազգային ասպարեզում Եվրասիա միջազգային համալսարանը ներկայացնելու համար:

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։