ԵՄՀ ուսանողուհիների ողջույնը Իսպանիայի Վալենսիա քաղաքից

Ներկայացնում ենք ԵՄՀ ուսանողուհիներ Լիդիա Սահակյանի, Կարինե Արմենակյանի և Մարիամ Այվազյանի կողմից պատրաստված հոլովակը Իսպանիայի Վալենսիա քաղաքից:
 
Հիշեցնենք, որ ներկայումս ԵՄՀ ուսանողուհիները էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակի իրենց ուսումնառությունը շարունակում են Վալենսիա համալսարանում:
 
Տպավորությունների մասին՝ հակիրճ.
«Մեկ ՆՊԱՏԱԿ՝ տարբեր ճանապարհներով։
Լիդիան նախընտրում է դասի գնալ հեծանիվով, Կարինեն՝մետրոյով, իսկ Մարիամը՝ ոտքով։ Չնայած տարբեր ճանապարհներով` բայց վերջնանպատակը մեկն է՝ ստանալ կրթություն Վալենսիա համալսարանում։
Մեր առօրյան հագեցած է ու բազմաբովանդակ: Բացի մասնագիտական գիտելիքների ձեռքբերումից՝ մենք ունենք շատ ու շատ այլ զբաղմունքներ ու հետարքրություններ: Հաճախ ժամանակը սիրում ենք անցկացնել գրադարանում, ծանոթանում և շփվում ենք օտարերկրացի բազում ուսանողների հետ: Սիրով պիտի փաստենք, որ այս հնարավորությունը մեր կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկը դարձավ, քանի որ կարողացանք օգտակարն ու հաճելին համատեղել ու մեծ փորձ ձեռք բերել՝ գրանցելով ոչ միայն մասնագիտական, այլ նաև անձնական հաղթանակներ։
Շնորհակալ ենք Եվրասիա միջազգային համալսարանին և Վալենսիա համալսարանին մեզ այս հնարավորություն ընձեռելու համար»:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման