ՄՐՑՈՒՅԹ. Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» ՄՐՑՈՒՅԹԸ:
Մրցույթին մասնակցելու հայտը անհրաժեշտ է ներկայացնել առցանց ռեժիմով` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (http://www.scs.am/am/30-03-2021)՝ մինչև ս.թ. հուլիսի 30-ը ներառյալ:
 
Մանրամասն ստորև՝
 

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։