ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԴՅՈՒՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Ձեր նախընտրած բուհն ընդունվելու համար պատրաստվեք միասնական ընդունելության քննություններին։ Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ ՝
1. Հայոց լեզու և գրականություն
2. Մաթեմատիկա
3. Օտար լեզու (անգլերեն կամ ռուսերեն)
4. Ֆիզիկա
5. Քիմիա
6. Կենսաբանություն
7. Հայոց պատմություն
8. Ստեղծագործական աշխատանք (լրագրություն) առարկաներից
 
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Նախապատրաստական դասընթացները հաջողությամբ ավարտելու դեպքում տրվում է հավաստագիր և հետագայում Եվրասիա միջազգային համալսարան ընդունվելու դեպքում՝ դասընթացների վարձավճարն ամբողջովին
ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է ՝ փոխանցվելով որպես ուսանողի առաջին կուրսի վարձավճար։
 
Նախապատրաստական դասընթացների վճարների չափը․
1 առարկա ընտրելու դեպքում – 12.000 դրամ
2 առարկա ընտրելու դեպքում – 24.000 դրամ
3 առարկա ընտրելու դեպքում – 36. 000 դրամ
Դասընթացները կանցկացնեն բուհական ընդունելության քննություններին գիտակ, նաև գիտական աստիճան ունեցող մասնագետների կողմից դեմառդեմ, փոքր խմբերով։
 
Դասընթացների մեկնարկը՝ 2021․թ․ հոկտեմբերի 5-ից, 8 ամիս տևողությամբ։
 
Դիմել՝ Ազատության 24/2, Եվրասիա միջազգային համալսարան
Հեռ. 010 24 94 38, 098 24 94 38, 010 29 90 88
 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման