Մասնագետներ գործնական հմտություններով

Աշխատաշուկայում համալսարանի ուսանողների մրցունակության բարձրացման, ուսանողներին որպես կամավորներ կազմակերպությունում ներգրավելու, ԲՈւՀ-ի իրավաբանական կլինիկայի և հետազոտական աշխատանքները համատեղ իրականացնելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր` Սուրեն Օհանյանը և Յունիբել Իրավաբանական ընկերության տնօրեն` Ալլա Աղասյանը կնքեցին համագործակցության Հուշագիր:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր,  այդ թվում, գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացների, դատախաղերի և բանավեճերի, նմանակումների (simulations) համատեղ կազմակերպում, հետազոտությունների քննարկումների իրականացում, իրավաբանական կլինիկայի աշխատանքների մասնակցություն և իրականացվող միջոցառումների վերաբերյալ շահառուների շրջանում տեղեկատվության տարածում:

Հուշագրի կնքմանը ներկա էին իրավագիտության ամբիոնի դասախոսները, իրավաբանական կլինիկայի ուսանողները և համալսարանի աշխատակիցները:

Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է ակտիվ համագործակցությունը արտաքին շահառուների հետ՝ կարևորելով ուսանողի գործնական հմտությունների զարգացումը:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման