Համընդհանուր անվտանգության ուսումնասիրություններ թեմայով ամառային դպրոց

2016 թվականի հունիսի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկել է «Համընդհանուր անվտանգության ուսումնասիրություններ» թեմայով ամառային դպրոցը, որը կազմակերպվել է Եվրասիա միջազգային համալսարանի և ԱՄՆ-ի Սթոունհիլ քոլեջի հետ համատեղ:

Ամառային դպրոցը կընթանա հունիսի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:

Մասնակիցները կքննարկեն  հակամարտությունների, մարդու և համաշխարհային անվտանգության,  մարդու անվտանգությունը որպես համաշխարհային անվտանգություն, Հայոց ցեղասպանության, գլոբալիզացիայի, հանցագործությունների և հակամարտությունների, էթնիկ զտումների և  վերականգնողական արդարադատության (Restorative Justice), գենդերային և մարդկային թրաֆիքինգի, կոռուպցիայի թեմաները:

Ամառային դպրոցին մասնակցում են Սթոունհիլ քոլեջի և ԵՄՀ-ի ուսանողները, հետազոտողները:

Ամառային դպրոցի մասնակիցները իրենց ներդրումը կունենան «Համընդհանուր խաղաղության տեղական արմատները» թեմայով գիտաժողովին:

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման