Նախագծերի կառավարում
Պատրաստ ե՞ք նոր հաջողությունների հասնել նախագծերի կառավարման դինամիկ աշխարհում: Մեր մագիստորսական ծրագիրը նախատեսված է այս անընդհատ զարգացող ոլորտում առաջադիմելու համար անհրաժեշտ հմտություններով, գիտելիքներով և փորձառությամբ զինելու համար:
Մենք կօգնենք Ձեզ ձեռք բերել ամենակարևոր հատկությունները, որպեսզի կարողանաք աշխատել փոքր կամ մեծ թիմերի հետ և բիզնես նպատակները դարձնել թիմերի հիմնական նվաճումներ։
- 1.5 տարի
- Վերջնաժամկետը: 28 Օգոստոս
Ակնարկ
«Նախագծերի կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է շրջանավարտներին փոխանցել խորը մասնագիտացված գիտելիքներ նախագծերի կառավարման հիմնական սկզբունքների մասին՝ պլանավորման, իրականացման, վերահսկման գործընթացների վերաբերյալ: Մեր դասընթացը կազմված է այնպես, որ ընդգրկում է լայն թեմաների շրջանակ՝ ներառելով նախագծերի պլանավորում, բյուջետավորում, ռիսկերի կառավարում, շահագրգիռ կողմերի ներգրավում և առաջնորդություն:
Դուք կունենաք հնարավորություն աշխատելու իրական նախագծերի վրա՝ կիրառելով տեսական գաղափարները գործնական իրավիճակներում: Մեր դասախոսները ոլորտի փորձագետներ են, ովքեր ունեն երկարամյա փորձ նախագծերի կառավարման ոլորտում:
Ծրագիրը ավարտելուց հետո դուք կստանաք այն հմտությունները և ինքնավստահությունը, որոնք անհրաժեշտ են նախագծերի կառավարման ոլորտում կարիերայի տարբեր հնարավորությունները հետապնդելու համար՝ մեծածավալ նախաձեռնությունների կառավարումից մինչև նորարարության ու կազմակերպության աճի խթանում: Միացեք մեզ և սկսեք հետաքրքիր ճանապարհորդություն դեպի արդյունավետ ղեկավար դառնալու ուղղությամբ:
Կարիերա
Ավարտելով նախագծերի կառավարման մեր մագիստրոսական ծրագիրը, դուք աշխատաշուկայում կգտնեք մրցունակ ու հետաքրքիր կարիերայի հնարավորություններ, որոնք սպասում են ձեզ.
- Ծրագրի ղեկավար (IT)
- Ծրագրի մենեջեր
- Ծրագրի համակարգող
- Խորհրդատու
- Պետական մարմիններում նախագծերի ղեկավար
- Ոչ առևտրային կազմակերպություններում նախագծերի ղեկավար
- Բազմազգ կորպորացիաներում նախագծերի ղեկավար
- Մասնագիտացված այլ կազմակերպություններ
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքները
- քննադատաբար մտածելու, վերլուծելու, սինթեզելու և խնդիրները լուծելու կարողություն՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և հարմարվելով նոր իրավիճակներին
- ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով հաղորդակցվելու, առաջնորդության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, բանակցելու, նախաձեռնողական և շարունակական ինքնազարգացման համար անհրաժեշտ հմտություններ
Մասնագիտական վերջնարդյունքները
- Կառավարման վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ներառում են կառավարման համար առանցքային ֆունկցիոնալ ուղղությունները՝ ֆինանսները, մարքեթինգը, մարդկային ռեսուրսները, գործառնական և ռազմավարական կառավարումը և այլն։
- Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ, այդ թվում քանակական և որակական հետազոտություններ կատարելու, քննադատական վերլուծության, կառավարման հայեցակարգերի սինթեզման, տարբերակները գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու կարողություն։
- Նախագծերի կառավարման վերաբերյալ խորքային գիտելիքներ, այդ թվում՝ նախագծերի 5 հիմնական գործընթացային խմբերի (նախաձեռնման, պլանավորման, իրագործման, մոնիթորինգի (դիտարկման) և վերահսկման, փակման) վերաբերյալ
- Նախագծերի կառավարման կարողունակություն՝ ՏՀՏ գործիքների կիրառմամբ (Microsoft Project, JIRA և այլն)
Ծրագիր
| 1-ին կիսամյակ | Կոդ | Կրեդիտ |
|---|---|---|
| Պարտադիր դասընթացներ | ||
| Նախագծերի կառավարում | MA/MAN-C013 | 6 |
| Ռազմավարական կառավարում | MA/MAN-C002 | 6 |
Մարքեթինգային հետազոտություններ և շուկայի վերլուծություն | MA/MAN-C003 | 6 |
| Հետազոտության մեթոդներ | MA/MAN-C004 | 3 |
| Մասնագիտական անգլերեն | MA/MAN-C005 | 3 |
| Ընտրովի դասընթացներ | ||
Հյուրընկալության կառավարում | MA/MAN-C011 | 6 |
Էլեկտրոնային բիզնեսի կառավարում | MA/MAN-C009 | 6 |
Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի քաղաքատնտեսություն | MA/MAN-C018 | 6 |
| 2-րդ կիսամյակ | Կոդ | Կրեդիտ |
|---|---|---|
| Պարտադիր դասընթացներ | ||
Ստարտապների կառավարում | MA/MAN-C014 | 6 |
Մարդկային ռեսուրսների կառավարում | MA/MAN-C015 | 3 |
Որակի կառավարում և աուդիտ | MA/MAN-C018 | 6 |
Բիզնես պրոցեսների կառավարում | MA/MAN-C007 | 6 |
ԱԲ գործիքակազմը մասնագիտական գործունեության համար | MA/MAN-C008 | 3 |
| Ընտրովի դասընթացներ | ||
Շրջանաձև տնտեսության միկրո և մակրոէկոնոմիկա | MA/MAN-C020 | 6 |
Գործառնական կառավարում | MA/MAN-C006 | 6 |
Ռիսկերի կառավարում | MA/MAN-C021 | 6 |
| 3-րդ կիսամյակ | Կոդ | Կրեդիտ |
|---|---|---|
Մասնագիտական/ հետազոտական պրակտիկա | 10 | |
| Մագիստրոսական թեզ | 20 |