Կառավարում
Կառավարման մագիստրատուրան նախատեսված է ցանկացած առաջնային մասնագիտություն ունեցող դիմորդների համար։ Ծրագիրը կառավարման մասնագիտության ամուր հիմք է տալիս, ինչպես նաև ուսանողներին զինում է փափուկ հմտություններով, որն էլ այսօր շատ կարևորվում է կարիերայում հաջողություններ գրանցելու համար։
- 1.5 տարի
- Վերջնաժամկետը: 28 Օգոստոս
Ակնարկ
«Կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել շրջանավարտների հետազոտական և գործնական հմտությունները կառավարման ոլորտում՝ հնարավորություն տալով նրանց արդյունավետորեն լուծել տարբեր կառավարչական խնդիրներ տնտեսության տարբեր ոլորտներում։
Ծրագիրը նախատեսված է ուսանողներին ապահովելու կառավարման ժամանակակից սկզբունքների, ռազմավարական որոշումների ընդունման և կազմակերպչական առաջնորդության համապարփակ գիտելիքներով՝ նախապատրաստելով նրանց բարձր մակարդակի մասնագիտական դերերի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում:
Կարիերա
Կառավարման բակալավրի որակավորմամբ անձինք ստանում են լայն կարերիայի հնարավորություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են.
- Բանկեր
- Մարքեթինգ
- Մարդկային ռեսուրսներ
- Օպերացիոն և տեխնոլոգիական մենեջմենթ
- Խորհրդատվություն մենեջմենթի ոլորտում (քընսալթինգ)
- Ձեռնարկատիրություն
- Ֆինանսներ
- Լոգիստիկա
- Ինովացիոն մենեջմենթ
- Կրթության շարունակականություն և այլ։
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքները
- քննադատաբար մտածելու, վերլուծելու, սինթեզելու և խնդիրները լուծելու կարողություն՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և հարմարվելով նոր իրավիճակներին
- ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով հաղորդակցվելու, առաջնորդության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, բանակցելու, նախաձեռնողական և շարունակական ինքնազարգացման համար անհրաժեշտ հմտություններ
Մասնագիտական վերջնարդյունքները
- Կառավարման վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ներառում են կառավարման համար առանցքային ֆունկցիոնալ ուղղությունները՝ ֆինանսները, մարքեթինգը, մարդկային ռեսուրսները, գործառնական և ռազմավարական կառավարումը և այլն։
- Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ, այդ թվում քանակական և որակական հետազոտություններ կատարելու, քննադատական վերլուծության, կառավարման հայեցակարգերի սինթեզման, տարբերակները գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու կարողուղություն։
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |