Հանրակացարան
Համալսարանը ՀՀ մարզերից եկած և միջազգային ուսանողներին առաջարկում է իրենց կեցությունը կազմակերպել ուսանողական հյուրատանը, որտեղ առկա են ուսումնառության ու կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Համալսարանական հանրակացարանն իր հարկի տակ ընդունում է ԵՄՀ նորեկ ուսանողներին հեռավոր շրջաններից, ինչպես նաև միջազգային ուսանողներին: Միջազգային փոխանակման ծրագրերի ժամանակ հոսթելը անվճար սենյակներ է առաջարկում ԵՄՀ միջազգային բոլոր դասախոսներին, կամավորներին և հյուրերին:
- Հյուրատան բնակիչները կարող են անվճար օգտվել համալսարանի մարզասրահից, գրադարանից, համակարգչային լսարաններից և այլն:
- Վարձավճարը ներառում է բոլոր կոմունալ վճարները, ինչպես նաև ինտերնետ կապի հասանելիությունը:
- Մեկ ծնողի կարճաժամկետ այցի ընթացքում անվճար տրամադրվում է հավելյալ մահճակալ:
- Յուրաքաչնյուր սենյակում բնակվում է 2-3 անձ
- Յուրաքանչյուր սենյակում առկա է սանհանգույց և լոգարան
- Խոհանոցը և լվացքատունն ընդհանուր է
- Շենքում առկա է շուրջօրա անվտանգության ծառայություն
- Համալսարանում գործում է նաև կաֆետերիան, որտեղից ուսանողները կարողանում են հոգալ նաև սնվելու հարցը:










Գնացուցակ
Կեցության պայմաններ
Խնդրում ենք ծանոթանալ մեր առաջարկած սենյակներիին, ինչպես նաև դրանց համապատասխան օրական և ամսական սակագներին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել միջազգային կապերի կենտրոնի հետ։ Եթե սենյակը զբաղեցնում է համալսարանի ուսանողը, ապա հնարավոր է ավելացնել նաև լրացուցիչ մահճակալ։
Կարճատև կեցության դեպքում սահմանվում են հետևյալ հատուկ գները՝ 10,000 դրամ օրական (եթե սենյակը լիովին զբաղված է)։