Erasmus+ SIN-NEC նախագծի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանը Վրաստանի Ալտե համալսարանի հետ համատեղ հայտարարում է վիրտուալ փոխանակման ծրագրի մեկնարկի մասին՝ նվիրված կրթությանը, արհեստական բանականության կիրառմամբ դասավանդման մեթոդներին և «կանաչ» հաղորդակցության գործիքներին։
Ծրագրի հիմնական թիրախային խումբը ուսանողներն են, որոնց համար այն ապահովում է միջմշակութային և թվային ուսուցման արժեքավոր փորձառություն։ Ծրագրի հաջող ավարտի դեպքում կշնորհվի 2 ECTS կրեդիտ։
Ծրագրի նկարագիր և ձևաչափը նախատեսում է 4-6 առցանց հանդիպում, ուսանողների համատեղ աշխատանքի իրականացում և գործնական առաջադրանք։
Հետաքրքրված անձինք կարող են դիմել, լրացնելով ձևաթերթը հետևյալ հղմամբ՝ https://forms.cloud.microsoft/e/ECXuYLSQfJ
https://forms.cloud.microsoft/e/ECXuYLSQfJ


