Զալցբուրգ | 14–19 սեպտեմբերի, 2026
PoSIG Teacher Academy 2026-ը, որը միավորում է եվրոպական համալսարանների ներկայացուցիչների, Erasmus+ համակարգողների և բարձրագույն կրթության ոլորտի մասնագետների, այս տարի անցկացվեց Զալցբուրգում՝ «Բարձրագույն կրթություն․ միջազգայնացումը կարևո՞ր է» (Higher Education: Internationalization Matters?) խորագրի ներքո։
Ակադեմիայի աշխատանքներին Եվրասիա միջազգային համալսարանը ներկայացրեց Հետազոտական կենտրոնի ղեկավար Նազելի Նավասարդյանը։
PoSIG (Political Science – Integration & Governance)-ը միջազգային համատեղ մագիստրոսական ծրագիր և համալսարանների համագործակցության հարթակ է, որն ընդգրկում է համեմատական քաղաքականության, եվրոպական ինտեգրման, միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման և քաղաքական տեսության ուղղությունները։ Ծրագրի գործընկեր համալսարանների շարքում է նաև Եվրասիա միջազգային համալսարանը։
PoSIG ծրագրի պաշտոնական կայք՝ https://posig.info/
Ակադեմիայի շրջանակում անցկացվեց նաև Erasmus Coordinators Network-ի՝ «Monica Network»-ի տարեկան հանդիպումը, որը համախմբում է PoSIG-ի գործընկեր համալսարանների Erasmus+ համակարգողներին՝ փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և նոր կրթական ու միջազգային նախաձեռնությունների զարգացման նպատակով։
Միջազգային նման հարթակներում ԵՄՀ-ի մասնակցությունը նպաստում է համալսարանի կրթական և հետազոտական ներուժի ներկայացմանը, նոր գործընկերությունների ձևավորմանն ու միջազգային համագործակցության ցանցի ընդլայնմանը։


