Եվրասիա միջազգային համալսարանի հանդիսությունների սրահը երեք օրով վերածվել է եվրոպական քաղաքականության կենտրոնի։ Մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մոդելավորումը։ Սա միայն ուսանողական խաղ չէ, այլ լուրջ նախապատրաստություն մայիսի 4-ին Երևանում կայանալիք իրական գագաթնաժողովին։
Միջոցառմանն աջակցում է Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանությունը։ Բացման խոսքում դեսպանն ընդգծեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր դինամիկան։


