Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները մասնակցել են Արդարադատության նախարարության Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին, որտեղ քննարկվել են ոլորտի առանցքային խնդիրներն ու զարգացման ուղղությունները։
Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել անչափահասների արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։
Մեր Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Մարիաննա Վարդանյանն ու Մարինա Սահակյանը հանդես են եկել հետազոտական ներկայացմամբ՝ «Բուլինգը անչափահասների շրջանում․ թմրանյութերի օգտագործումը որպես բուլինգի չհաղթահարման հետևանք» թեմայով՝ կարևորելով կանխարգելիչ և աջակցող մոտեցումների զարգացումը։


