Եվրասիա միջազգային համալսարանն հյուրընկալեց Միգել Դուարտե Անտունեշ դա Սիլվա Ժորժեին

Եվրասիա միջազգային համալսարանն հյուրընկալեց Միգել Դուարտե Անտունեշ դա Սիլվա Ժորժեին Պորտուգալիայի Տոմարի Պոլիտեխնիկական ինստիտուտից՝ Erasmus+ աշխատակազմի շարժունության ծրագրի շրջանակում։
 
Իր այցի ընթացքում պարոն Ժորժեն ներկայացրեց լուսանկարչության և զանգվածային հաղորդակցության կապը 20-րդ դարում՝ դիտելով և մեկնաբանելով մի շարք նկարներ վիզուալ լրագրության պատմությունից, ինչպես նաև պատկերների էթիկայի հարցերի շուրջ քննարկումներ։ Դասախոսը հետաքրքիր մտքերի փոխանակում ունեցավ լրագրության ամբիոնի ուսանողների հետ։
 
Շնորհակալություն ենք հայտնում արժեքավոր ներդրման համար և ակնկալում ենք հետագա համագործակցություն Erasmus+ ծրագրի շրջանակում։

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։