EPLO–ԵՄՀ hամագործակցությունը նոր էջ է բացում Հայաստանում իրավագիտության և կառավարման կրթության զարգացման համար

Եվրասիա միջազգային համալսարանն ուրախությամբ հայտարարում է Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) հետ հնարավոր համագործակցության շուրջ քննարկումների մեկնարկի մասին։ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցեցին EPLO-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարն Հայաստանում և Վրաստանում՝ դեսպան Իոսիֆ Նանոբաշվիլին, ԵՄՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԵՄՀ Ժան Մոնե ամբիոնի ղեկավար դոկտոր Աննա Խվոստյանկինան։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման գործնական քայլերը և ԵՄՀ-ի՝ EPLO-ի տնօրենների խորհրդին անդամակցության հնարավորությունը։

EPLO-ն միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է հանրային իրավունքի և կառավարման ոլորտում գիտելիքների տարածումը, ինչպես նաև եվրոպական արժեքների խթանումը՝ ամբողջ աշխարհում նոր սերնդի իրավաբանների և ժողովրդավարական հաստատությունների ձևավորման նպատակով։

Գործընկերների համագործակցությունը համատեղելու է EPLO-ի ակադեմիական և միջազգային զարգացման կարողությունները՝ ԵՄՀ Ժան Մոնե ամբիոնի ԵՄ իրավունքի և իրավունքի եվրոպականացման ոլորտի փորձառության հետ։ Այս համագործակցությունը նպատակ ունի ստեղծել ուսուցման և մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ ուսանողների համար, աջակցել դասախոսների փոխանակման ծրագրերին և կազմակերպել թիրախային վերապատրաստումներ՝ ուղղված ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA) իրականացմանը։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման