Հնարավորություն սովորելու Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում

Հարգելի՛ ԵՄՀ ուսանողներ,
Erasmus+ ծրագրի շրջանակներում և Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) ու Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա, ԵՄՀ ուսանողներն ունեն հնարավորություն մասնակցելու կրթաթոշակի մրցույթին՝ 2025-2026 ուսումնական տարվա աշնանային կիսամյակում (01/09/2025 – 31/06/2026) Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում սովորելու համար։
 
Պահանջներ թեկնածուների համար:
Բակալավրիատի ուսանողները պետք է ավարտած լինեն առնվազն 1 ուսումնական տարի։ Մագիստրատուրայի ուսանողները պետք է ավարտած լինեն առնվազն 1 ուսումնական կիսամյակ ԵՄՀ-ում մինչև Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան մեկնելը։
Լեզվական պահանջներ:
Նվազագույն պահանջվող լեզվական մակարդակը՝ անգլերեն B1 և իսպաներեն B1՝ ըստ CEFR-ի (Լեզուների ընդհանուր եվրոպական շրջանակ)։
Բակալավրիատի ուսանողների համար՝
Պետք է հաշվի առնել, որ բոլոր մասնագիտությունների դասերը անցկացվում են իսպաներենով, ուստի անհրաժեշտ է ունենալ B1 մակարդակի իսպաներեն։
Բացառություն են կազմում հետևյալ մասնագիտությունները, որոնք կարող են ընդունել ուսանողներ B1 մակարդակի անգլերենով՝
1. Անգլերեն լեզու և գրականություն
2. Քիմիա (միայն որոշ առարկաներ)
3. Քիմիական ինժեներիա (միայն որոշ առարկաներ)
Erasmus+ KA171 կրթաթոշակ
Ճանապարհածախս՝ 820 եվրո (հաշվարկվում է ԵՄ EACEA Distance Calculator-ի հիման վրա և անկախ է իրական ավիատոմսի արժեքից)։
Կրթաթոշակ՝ 850 եվրո ամսական × 5 ամիս։
Եթե հետաքրքրված եք մասնակցությամբ, պարզապես լրացրեք առցանց հայտադիմումը՝ https://forms.office.com/e/jBAq6RTmit
Ինքնաառաջադրման վերջնաժամկետ՝ 8 ապրիլի, 2025, ժամը 18:00։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել erasmus@eiu.am էլ. հասցեին կամ այցելել սենյակ #701։

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Հարցազրույց ԵՄՀ Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի հետ

Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսանողական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում