Բրիտանական խորհրդի «Researcher Connect» ինտենսիվ առցանց դասընթաց

Փետրվարի 3-ից 14-ը ԵՄՀ հետազոտական կենտրոնի ղեկավար Նազելի Նավասարդյանը ի թիվս 25 հայ հետազոտողների, որոնք ներկայացնում էին 10-ից ավելի բարձրագույն կրթական և գիտահետազոտական ինստիտուտներ, մասնակցել է Բրիտանական խորհրդի «Researcher Connect» ինտենսիվ առցանց դասընթացին և հաջողությամբ ավարտել այն:
«Researcher Connect» առցանց դասընթացը
(https://www.britishcouncil.org/…/he…/researcher-connect) Բրիտանական խորհրդի մասնագիտական զարգացման դասընթաց է թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու հետազոտողների համար:Այն նպատակ ունի աջակցելու միջազգային, բազմամշակութային ակադեմիական միջավայրում հաղորդակցման գերազանց հմտությունների զարգացմանը՝ միաժամանակ բարձրացնելով առանձին հետազոտողների արդյունավետությունը, ապահովելով իրենց համալսարանների և հետազոտական կենտրոնների մրցունակության բարձրացմանը և միջազգայնացմանը:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել կիսվելու մասնագիտական ինտենսիվ դասընթացից ստացած իրենց տպավորություններով ու նորարական գաղափարներով, ինչպես նաև ամրապնդվել են ձևավորված նոր համագործակցային կապերը։

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։