ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:
Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան մանրամասն ուսումնասիրելու ընտրական համակարգը և տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

«ԱԲ-ն կարիերայի կենտրոններում». ինտերակտիվ աշխատարան

Նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում» ինտերակտիվ աշխատարանը։ Այն նախատեսված էր Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուների համար։ Աշխատարանը վարեց

Բանավեճը՝ որպես ապագա իրավաբանների մասնագիտական մտածողության ձևավորման միջոց

«Քրեական իրավունք» առարկայի շրջանակում, ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ադելինա Սարգսյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, տեղի ունեցավ ուսանողական բանավեճ՝ «Քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի իջեցումը»

Ուսանողական ինքնակառավարում. անցած ուղուց՝ դեպի վերափոխման հեռանկարներ. ԵՄՀ-ում կայացավ ուսանողի միջազգային օրվան նվիրված համաժողովը

Նոյեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) կայացավ «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը՝ նվիրված Ուսանողի միջազգային օրվան։ Մեկ հարթակում համախմբվեցին