Ավարտվեց ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Եվրասիա միջազգային համալսարանում ավարտվեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։
Հաձնաժողովների նախագահների խոսքերով՝ աշխատանքների IMG 0960թեմաները արդիական էին և որակական առումով բխում էին աշխատաշուկայի պահանջներից, ապագա մասնագետների մոտ ձևավորված էր հետազոտական և վերլուծական IMG 0159մտածելակերպ, ակնառու էին ղեկավար-ուսանող համատեղ հետազոտական աշխատանքները։ Հաշվի առնելով հատկապես ավարտական կուրսերում կազմակերպվող պրակտիկաները՝ աշխատանքների հետազոտական խնդրները սահմանված էին աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհավորում է իր բոլոր շրջանավարտներին և մաղթում մասնագիտական հաջողություններ:

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման