Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը զբաղեցնում է ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը: Սկզբում սովորել և ավարտել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։ Կրթության և հանրային այլ ոլորտներում իր բազմամյա գործունեության ընթացքում Ռուբեն Մարկոսյանը ղեկավարել է մի շարք պաշտոններում. եղել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր և ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի դոցենտ (համատեղությամբ): 

Ռուբեն Մարկոսյանը միջազգային մի շարք կազմակերպությունների (Եվրոպայի Խորհուրդ, Համաշխարհային բանկ, ՄԱԿ, ԵՄ և այլն) կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված է եղել որպես փորձագետ կամ ծրագրի ղեկավար: 

Ընդունելության ժամեր` Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։00-16։30: 

Our Mission

The mission of the university is to provide high-quality education and foster intellectual growth, critical thinking, and creativity among its students, preparing them for lifelong learning and success in a rapidly changing world.

Alumni

I am grateful for my quality education. The knowledge and experience gained here will accompany us throughout our lives, making us stronger and
prepared for
new challenges.

Elen Kirakosyan

Journalism