Նունե Ջոմարդյանն իրավաբան է, ավարտել է Երևանի պետական համալսարանը և պատրաստում է ատենախոսություն «Հանրային իրավունք /սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում/» ԺԲ.00.02 ծածկագրով (Եվրասիա միջազգային համալսարան): Վերապատրաստվել է Շվեդիայի տեխնոլոգիական համալսարանում (KTH) և Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան) Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակներում՝ բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղությամբ, ինչպես նաև կատարել է հետազոտական աշխատանք ատենախոսության շրջանակներում: 

Հեղինակ է մի շարք հոդվածների՝ մարդու իրավունքների, սոցիալական պետության հիմնախնդիրների, դասընթացների ու կրթական ծրագրերի մշակման և կառավարման ոլորտներում։ Նունե Ջոմարդյանը համակարգում է պետական և մասնավոր կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների, միջազգային կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետազոտական աշխատանքներն ու մասնագիտական վերապատրաստումները: ԵՄՀ-ի իրավագիտության ամբիոնում պատասխանատու է նաև մասնագիտական կրթական ծրագրերի մշակման ու վերանայման համար: 

Նունե Ջոմարդյանը կուտակած փորձն ու գիտելիքը կիսում է նաև լսարանում՝ դասավանդելով իրավագիտական ուղղությամբ տարբեր առարկաներ: 

Ընդունելության ժամեր՝ երեքշաբթիից ուրբաթ, ժամը՝ 14։30-16։00: 

Առաքելություն​

Լինել տարածաշրջանում ճկուն կառավարում ունեցող առաջատար կրթական հաստատություն՝ միտված աշխատաշուկայի անընդհատ զարգացող պահանջներին համապատասխան գործնական հմտություններով ու կարողություններով…

Շրջանավարտներ

Ես շնորհակալ եմ որակյալ կրթությանս համար։ Այստեղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը մեզ կուղեկցեն ողջ կյանքում՝ դարձնելով մեզ ավելի ուժեղ և պատրաստ նոր մարտահրավերների։

Էլեն Կիրակոսյան

Լրագրություն

Առաքելություն