Նարինե Դիլանյանը սովորել և ավարտել է Մաշտոցի անվան համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը՝ ստանալով օտար լեզուների մանկավարժի և թարգմանչի բակալավրի որակավորում։ Մասնակցել է որակի ապահովման դասընթացի և ստացել համապատասխան վկայական։
Աշխատանքում կարևորում է թիմային համագործակցությունը, պատասխանատվությունը և ժամանակի արդյունավետ կառավարումը։
2024 թ․ հոկտեմբերից աշխատում է Եվրասիա Միջազգային Համալսարանում՝ որպես ռեկտորի օգնական։
Մինչ այդ աշխատել է որպես ներմուծման մենեջեր և օֆիս մենեջեր։