Մասնակցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կողմից իրականացրած «Դպրոցական նոր գրադարան. Էլեկտրոնային սպասարկում» թեմայով վերապատրաստմանը, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կողմից կազմակերպված գրադարանավարների վերապատրաստման երկօրյա դասընթացին, «Կրթության կառավարում» թեմայով Չելսիի բիզնես դպրոցի վերապատրաստմանը, նաև EBSCO տեղեկատվական ծառայություններ մատուցող ամերիկյան կազմակերպության «EBSCO Discovery Service VS Google Scholar» (29․10․2024) թեմայով վերապատրաստմանը։
Եվրասիա միջազգային համալսարանում նա իրականացնում է թվային և տպագիր գրքերի համալրում և սպասարկում, ընթերցողների գրանցում, արխիվի վարում։