Մ․ Ջիլավյանը 2014-2019 թթ. սովորել է ԵՄՀ-ում՝ ստանալով Կառավարման բակալավրի, այնուհետև նաև մագիստրոսի աստիճան: Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում սովորել է Լիտվայի Միկոլաս-Ռոմերիս համալսարանում (Լիտվա), ինչպես նաև որպես հետազոտող և գիտայցելու վերապատրաստվել Կրակովի Յագելոնյան համալսարանում (Լեհաստան):
Մ․ Ջիլավյանն ապահովում է ԵՄՀ Որակի կառավարման համակարգի ներդրումն ու շարունակական բարելավումը, ինչպես նաև համակարգում համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման աշխատանքները։ Էրազմուս+ կարողությունների զարգացման և փոխանակման տարբեր ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել է Եվրոպական լավագույն բուհերում՝ բարձրագույն կրթության կառավարման, կրթության և հետազոտության միջազգայնացման, որակի ապահովման և այլ թիրախային թեմաների շուրջ։ Ներգրավված է միջազգային տարատեսակ նախագծերում, համա-համակարգում է Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման նախագիծը: 2019-2022 թվականներին ՀՀ-ում համակարգել է LION (Learning Inside Out Network) միջազգային կրթական-հետազոտական ծրագիրը, որը հիմնադրվել և ղեկավարվում է ԱՄՆ Ստոունհիլ համալսարանի Քաղաքագիտության և միջազգային կապերի ամբիոնի կողմից։
Ընդունելության ժամեր` Երեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։30-16։30