Մասնագիտական գործունեության ընթացքում ղեկավար և փորձագիտական պաշտոններ է զբաղեցրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք կազմակերպություններում։ 1999 թվականին հիմնադրել է Web Optima ընկերությունը և մինչև 2021 թվականը ղեկավարել այն որպես գործադիր տնօրեն։
2021-2025 թվականներին եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ։ Մասնակցել է Հայաստանի թվայնացման ռազմավարության իրականացմանը, պետական տեղեկատվական համակարգերի, կիբեռանվտանգության, տվյալների կառավարման և պետական ռեգիստրների ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Ներգրավված է եղել նաև պետական թվային ծառայությունների, էլեկտրոնային նույնականացման և տեղեկատվական համակարգերի փոխգործելիության լուծումների զարգացման աշխատանքներում։
Միջազգային համագործակցության շրջանակում աշխատել է ITU-ի, UNDP-ի, OECD-ի, UNESCAP-ի և Եվրամիության կառույցների հետ՝ թվային քաղաքականության, կիբեռանվտանգության և թվային կարողությունների զարգացման ուղղություններով։
2021-2026 թվականներին եղել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության խորհրդի անդամ, ներկայում գործակալությունում աշխատում է որպես փորձագետ։ 2021 թվականից «ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ է։ 2021–2025 թվականներին Հայ-Ռուսական համալսարանում դասավանդել է տեղեկատվական անվտանգություն։