Աննա Խվորոստյանկինան իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու (PhD): Ծնվել է Դնիպրոյում (Ուկրաինա) և իրավունքի տեսության ոլորտում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է  Ուկրաինայի Գերագույն Ռադայի օրենսդրության ինստիտուտում (իրավաբանական գիտությունների թեկնածու է 2012 թ.), «Եվրոպական և անդրազգային իրավունքի առաջադեմ ուսումնասիրություններ» մասնագիտությամբ մագիստրոսի կոչումը ստացել է Իտալիայի Տրենտոյի համալսարանում (2006 թ.), ինչպես նաև ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Ուկրաինայի «Կիև-Մոհիլա ակադեմիայի» ազգային համալսարանում՝ օրինաստեղծման տեսության մասնագիտությամբ (2005 թ.): 

2004-2005 թթ.-ին Աննա Խվորոստյանկինան աշխատել է իրավական փորձագետ Ուկրաինայի արդարադատության նախարարության իրավական բարեփոխումների և օրենսդրության մշակման կենտրոնում: 2006-2007թթ. աշխատել է որպես պրակտիկանտ Եվրոպական հանրային իրավունքի կենտրոնում (Աթենք, Հունաստան): 

2008 թ.-ից մինչև 2019 թ. Աննա Խվորոստյանկինան աշխատել է «Կիև-Մոհիլա ակադեմիայի» ազգային համալսարանում: 2020 թ. նախաձեռնել է ԲՊՀ միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի հիմնադրումը և մինչ 2022 թ. ապրիլը հանդես է եկել վերոնշյալ կենտրոնի հիմնադիր տնօրեն: Ներկայումս նա շարունակում է իր ներդրումը կենտրոնի գործունեությունում՝ որպես ավագ գիտաշխատող: 

2017 թ. եղել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի հրավիրյալ դասախոս և դասավանդել է «Սահմանադրական մշակույթներն անցումային փուլում. սահմանադրական արժեքները և ինքնությունները հետխորհրդային տարածաշրջանում» դասընթացը։ 2020-2021 թթ. համատեղ դասավանդել է «Հայաստանի սահմանադրական զարգացումները» դասընթացը Մարտին Լյութեր համալսարանում (Հալլե, Գերմանիա): 

Ներկայումս նա նաև համակարգում է Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և մարդու իրավունքներ» մոդուլը Եվրասիա միջազգային համալսարանում: 

Աննա Խվորոստյանկինան Կովկասի Եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիայի (AESC) անդամ է: Նա ակտիվ հետազոտական գործունեություն է ծավալում և մասնակցել է միջազգային գիտահետազոտական նախագծերի:  

Ընդունելության ժամեր՝ երեքշաբթիից ուրբաթ, ժամը՝ 14։30-16։00: 

Our Mission

The mission of the university is to provide high-quality education and foster intellectual growth, critical thinking, and creativity among its students, preparing them for lifelong learning and success in a rapidly changing world.

Alumni

I am grateful for my quality education. The knowledge and experience gained here will accompany us throughout our lives, making us stronger and
prepared for
new challenges.

Elen Kirakosyan

Journalism